Առողջ կին
Ելակը՝ կնոջ գեղեցկությանը հետևելու միջոց. 1in.am
Ելակը գեղեցիկ կյանքի, գրավչության խորհրդանիշերից մեկն է: Այս հատապտղի դրական հատկությունները լավ են ազդում ամբողջ օրգանիզմի վրա: Ելակը շատ շաքար, կարոտին, մանգան, վիտամին С, В խմբի վիտամիններ և այլ օգտակար նյութեր է պարունակում, գրում է ladyhealth.com.ua-ը:
Այս հատապտղի մեջ ցինկի բարձր պարունակությունը դրական է ազդում լիբիդոյի վրա: Ելակի հակամանրէային հատկություններն օգնում են ո՛չ միայն պայքարել հիվանդությունների դեմ, այլև վերացնում են բերանի տհաճ հոտը:
Ամերիկացի աստղերի շրջանում չափազանց տարածված է ելակի դիետան: Դրա էությունն այն է, որ ամեն ամիս երեք օր անդընդմեջ սնվեն միայն ելակով: Այդ դիետայի շնորհիվ կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ ելակը ալերգիա առաջացնող հատապտուղ է:
Ելակը օգնում է բարելավել մաշկի վիճակը: Ելակից պատրաստված լոսյոնն օգնում է պայքարել պիգմենտային նշանների և պեպենների դեմ, սպիտակեցնում է մաշկը:
Ելակից պատրաստված դիմակները հարմար են ճարպոտ մաշկին: Դրանք բացում են ծակոտիները, մաքրում մաշկը և հակասեպտիկ ազդեցություն թողնում: Այդ նպատակով հարկավոր է ելակը տրորել, վրան ձվի սպիտակուց ավելացնել: Մաշկին քսելուց 15-20 րոպե անց լվանալ սառը ջրով:
Չոր մաշկի համար դիմակ պատրաստելիս հարկավոր է ելակին թթվասեր, ձվի դեղնուց և ալյուր ավելացնել:
Եթե մաշկը ո՛չ միայն չոր է, այլև թեփոտվում է, կարելի է ելակին մեղր ու թթվասեր ավելացնել, դիմակից հետո դեմքը պետք է լվանալ գոլ ջրով:
Նորմալ մաշկի համար ելակին ավելացնում են կաթնաշոռ և զեյթունի յուղ:
24.11.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
